Բարի գալուստ «Գլասս-Մես» ՍՊԸ

Ապակի և արվեստ՝ 2004 թվականից

Մեր գործունեության հիմքում ընկած է ապակու գեղարվեստական մշակում և տարբեր վիտրաժների պատրաստում՝ ֆացետային, գեղարվեստական և թաղանթային։

Ապակի և արվեստ

«Գլասս-Մես» բրենդը ստեղծվել է 2004 թվականին: Մեր գործունեության հիմքում ընկած է ապակու գեղարվեստական մշակում և տարբեր վիտրաժների պատրաստում (ֆացետային, գեղարվեստական և թաղանթային): Պատասխանատվությունն ու պահանջկոտությունը մեր իսկ կատարած աշխատանքի նկատմամբ մեզ հնարավորություն է տալիս գոհացնելու նույնիսկ ամենախստապահանջ պատվիրատուին: Ապակի և արվեստ. այս բարդ և անհնարին թվացող համադրությամբ է պայմանավորված մեր աշխատանքի կարևորությունը ժամանակակից կենցաղային ոլորտում:

Նախընտրում ենք օգտագործել այս ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների (եվրոպական, ճապոնական և այլն) թողարկած բարձրորակ և թանկարժեք հումքը, ինչն ապահովում է մեր արտադրանքի երկարակեցությունն ու բարձր որակը: Դռներ և առաստաղային վիտրաժներ, գեղարվեստական պատկերներ, ապակու քիմիական մշակում, հուշանվերներ, ապակե կահույք…և սա դեռ ամենը չէ: Վստահեք մեզ և իրականություն կդառնան Ձեր ամենահամարձակ ցանկությունները:

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ ծառայություններ եք մատուցում։ Խորհրդատվություն, չափագրում, տեղադրում, վիտրաժների պատրաստում, ապակիների կորացում և քիմիական մշակում։
Ի՞նչ ծառայություններ եք մատուցում։
Խորհրդատվություն, չափագրում, տեղադրում, վիտրաժների պատրաստում, ապակիների կորացում և քիմիական մշակում։