Զանգահարել

+374 10 57 05 73

Աշխատանքային Ժամեր

10:00-19:00

Հասցե

Մ․ Խորենացի 95/7

Մեր մասին

Գլխավոր / Մեր մասին

Բարի գալուստ «Գլասս-Մես» ՍՊԸ

«Գլասս-Մես» բրենդը ստեղծվել է 2004 թվականին: Մեր գործունեության հիմքում ընկած է ապակու գեղարվեստական մշակում և տարբեր վիտրաժների պատրաստում (ֆացետային, գեղարվեստական և թաղանթային): Պատասխանատվությունն ու պահանջկոտությունը մեր իսկ կատարած աշխատանքի նկատմամբ մեզ հնարավորություն է տալիս գոհացնելու նույնիսկ ամենախստապահանջ պատվիրատուին: Ապակի և արվեստ. այս բարդ և անհնարին թվացող համադրությամբ է պայմանավորված մեր աշխատանքի կարևորությունը ժամանակակից կենցաղային ոլորտում: Նախընտրում ենք օգտագործել այս ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների (եվրոպական, ճապոնական և այլն) թողարկած բարձրորակ և թանկարժեք հումքը, ինչն ապահովում է մեր արտադրանքի երկարակեցությունն ու բարձր որակը: Դռներ և առաստաղային վիտրաժներ, գեղարվեստական պատկերներ, ապակու քիմիական մշակում, հուշանվերներ, ապակե կահույք…և սա դեռ ամենը չէ: Վստահեք մեզ և իրականություն կդառնան Ձեր ամենահամարձակ ցանկությունները: